«Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Կազմակերպության առաքելությունը
«ԿԱՄՔ» ԵՀԿ-ի առաքելությունն է երիտասարդական կյանքը ակտիվացնել, պաշտպանել երիտասարդների շահերը, զարգացնել նրանց հմտությունները,երիտասարդության հետ և երիտասարդության ջանքերով լուծել համայնքային և ազգային մակարդակով խնդիրներ,հայրենասիրություն սերմանել երիտասարդության շրջանում, սոցիալական աջակցություն ցուցաբերել կարիքավորներին, լուծել բնապահպանական խնդիրներ:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
«ԿԱՄՔ» ԵՀԿ-ի նպատակները և խնդիրներն են. 1. Աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու կայացմանը, 2. Աջակցել հանրային կառավարման ոլորտում փոփոխություններ կատարելու գործընթացների իրականացմանը, 3. Աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը,նյութական, բարոյական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել կարիքավոր և խոցելի խավերին, 4. Բարձրացնել հայրենասիրական ոգին երիտասարդների շրջանում, 5. Ամրապնդել հայ առաքելական եկեղեցու դերը և նշանակությունը երիտասարդների շրջանում, 6. Նպաստել հանրապետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, գիտական, կրթական մակարդակի զարգացմանը, 7. Կազմակերպել և իրականացնել մարզամշակութային միջոցառումներ և ծրագրեր, 8. Աջակցել շնորհալի երիտասարդների առաջխաղացմանը, 9. Կազմակերպել և իրականացնել բնապահպանական ծրագրեր և միջոցառումներ, 10. Կազմակերպել և իրականացնել երիտասարդների ժամանցային ծրագրեր և միջոցառումներ, 11. Բարձրացնել երիտասարդների շրջանում պատմաշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրությունը, 12. Նպաստել երիտասարդների մասնակցության ակտիվացմանը ազգային խնդիրների լուծման գործընթացում, 13. Նպաստել երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությանը, 14. Համագործակցել ՀՀ պետական և տեղական կազմակերպությունների հետ, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս գործող այլ կազմակերպությունների հետ: