Կազմակերպության առաքելությունը
Գյուղական համայնքների երիտասարդների ակտիվացման միջոցով` աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
ՀԿ-ի նպատակներն են`
Ժողովրդավարական ինստիտուտների կայացում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման միջոցով,
Համայնքային ու համապետական նշանակության որոշումների կայացման գործընթացներին երիտասարդության եւ հասարակության լայն շերտերի մասնակցության ապահովում,
Քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների մշակում եւ կիրարկում հանրային քաղաքականության իրականացման նկատմամբ,
Երիտասարդության մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացում,
ՀԿ-ի խնդիրներն են`
Ժողովրդավարական և քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն բոլոր բնագավառներում,
Երիտասարդ իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նոր սերնդի ձևավորում,
Քաղաքացիական վերահսկողության նոր մեթոդների մշակում,
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական արդյունավետ միջոցների զարգացում,
Հասարակական սեկտորի հեղինակության և գործունեության արդյունավետության բարձրացում,
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Գյուղական համայնքների զարգացում
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Անահիտ Թովմասյան
Էլ․ փոստ: gyughshen@yahoo.com
Վայր: Կոտայքի մարզ
Հասցե համացանցում: https://www.facebook.com/improveourvillage/
Հեռախոսահամար: +37499931009