Համառոտ տեղեկություններ
Հասարակական ոորտում ընդգրկված եմ 2015թ․-ի հոկտեմբերից՝ երբ որպես կամավոր միացա Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությանը։ Այժմ հանդիսանում եմ նույն կազմակերպության խորհրդի անդամ, մասնակցում կազմակերպության ֆոնդհայթայթմանը, ծրագրերի մշակմանը, համակարգմանը, և իրականացմանը, շահառուների հետ աշխատանքներում։ Զուգահեռ մասնակցում եմ նաև մարզային այլ կազմակերպությունների իրականացրած ծրագրերին՝ մասնավորապես բնապահպանական ուղղվածությամբ ծրագրերին, 2017թ-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությամբ կողմից հավաստագրվել եմ երիտասարդական աշխատող։ Նույն տարում Էկո լաբ հիմնադրամի աջակցությամբ իրականացրել եմ Կանաչ կրթություն բնապահպանական ծրագիրն և հանդիսանում եմ Էկո լաբի շրջանավարտ։