3 կարևոր խորհուրդ, թե ինչպես կարգավորել շնչառությունը ցրտին վազելիս
Շատ վազորդների է հետաքրքիր՝ արդյոք ցրտին վազելը վնասում է առողջությանը: Կարող եք հանգիստ շունչ քաշել, քանի որ, եթե առողջ եք և թոքերի հետ խնդիր չունեք, ապա կարոք եք -10ºC և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում կատարել մաքուր օդին անցկացվող մարզանքները:

Ինչպես ցրտին ճիշտ կարգավորել շնչառությունը

Հիմնականում շնչառական տեխնիկան թե ամռանը, թե ձմռանը նույնն է՝ խորը շունչ քաշել և արտաշնչել բերանով և քթով, սակայն ավելի լավ է արտաշնչել բերանով: Իսկ եթե ցրտին վախենում եք շնչառական խնդիրներից կամ էլ ցանկանում եք վազել սաստիկ ցրտերին, ապա պետք է հետևեք այս երեք խորհուրդին:

Օգտագործեք բանդանա կամ շարֆ

Ցուրտ օդը բորբոքում է բրոնխները, թոքերը և լորձաթաղանթի մեմբրաները, որի հետևանքով կարող են առաջանալ հազ, բրոնխիտ, իսկ որոշ դեպքերում նաև հայտնաբերվել ասթմայի ախտանիշներ: Ցրտին դիմադրելու համար բանդանա կամ շարֆ կրեք՝ փակելով բերանը և քիթը, որպեսզի տաքանա ներշնչված սառը օդը:

Շնչեք քթով և արտաշնչեք բերանով

Կարող եք ներշնչած օդը տաքացնել քթի միջոցով: Այս մեթոդի առավելությունն այն է, որ օդը ուշ է ներթափանցում թոքեր: Այդ ընթացքում քթանցքները և շնչափողը տաքացնում և զտում են ցուրտ օդը: Այնուամենայնիվ, այն ունի նաև բացասական կողմ՝ չեք կարող քթով ներշնչել այնքան թթվածին, որքան բերանով: Որքան ավելի է մեծանում մարզանքների ինտենսիվությունը, այնքան անհնար է դառնում պարզապես քթով շնչելով օրգանիզմը մատակարարել թթվածնով: Այն հանգեցնում է շնչառության վատթարացման կամ կողային ցավերի:

Խուսափեք բարձր ինտենսիվությամբ մարզանքներից

Ընդհանուր առմամբ, սաստիկ ցրտերին անհրաժեշտ է խուսափել ինտենսիվ մարզանքներից, ինչպես օրինակ ինտերվալներով և արագ անընդմեջ վազքից: Ավելորդ գործադրած ջանքերը հետագայում կարող են բացասական ազդեցություն ունենալ շնչուղիների վրա՝ դժվարացնելով շնչառությունը: Այս դեպքում ավելի լավ է կազմակերպել երկար և թեթև վազք՝ պահպանելով վազքի հիմնական ծավալը:

Վազքի ճիշտ մեխանիզմով կարող եք պաշտպանել ձեր մարմինը ցրտից  նույնիսկ սաստիկ ջերմաստիճանների դեպքում՝ -20ºC և ավելի ցածր: Այնուամենայնիվ, սիբիրյան պայմանները մեծ ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Հետևաբար, սաստիկ ցրտերին խորհուրդ է տրվում մարզվել ներսում (օրինակ՝ մարզասարքերով):

Նյութը՝ https://www.runtastic.com/