Արդյո՞ք կա անվտանգ ալկոհոլային խմիչք
Առավել անվտանգ ալկոհոլային ըմպելիքը չոր սպիտակ գինին է: Այս մասին «Մոսկվա» գործակալության հետ զրույցում հայտնել է հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը։

«Սպիտակ չոր գինին անվնաս ալկոհոլային խմիչ է համարվում։ Ավելին՝ այս ձմեռային ցուրտ օրերին այն կարող է հիանալի տարբերակ հանդիսանալ լիարժեք լիցքաթափվելու համար»,-ասել է մասնագետը։ 

Սակայն, միևնույն ժամանակ նա նշում է, որ ալկոհոլի օգտագործումը պետք է լինի չափավոր։ 

Բժիշկ-դիետոլոգ Անդրեյ Բոբրովսկին իր հերթին տեսակետ է հայտնել շամպայնի վերաբերյալ։ Ըստ նրա՝ նրանում առկա շաքարի պարունակությունը թույլ չի տալիս հասկանալ, թե օրգանիզմն ի վերջո որքան ալկոհոլ ընդունեց։ Նույնը նաև վիսկիի և կոկտեյլների պարագայում է։ 

Մասնագետը նշում է, որ խմիչքների փրփուրները կարող են արագ հարբելուն նպաստել։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/398yKIh