Որքա՞ն մանդարին կարելի է ուտել մեկ օրում
Երեխաների, ինչու չէ նաև մեծերի սիրելի մրգերի շարքին է դասվում մանդարինը։ Հաճելի բույրը տարածվում է այն կեղևազրկելուց անմիջապես հետո։

Մեզնից շատերը չեն նկատում, թե որքան շատ մանդարին են ուտում օրվա ընթացքում՝ չմտածելով, որ երբեմն չարաշահում են։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն դեպքում այն ուտել չափավոր քանակով։ 

Խորհուրդ է տրվում օրական ուտել 2-4 մանդարին։ Սա համարվում է նորմալ չափաբաժին, բացի այդ, այդպսիով կխուսափեք ալիերգիայի հետ «բախվելուց»

Իսկ ինչ կապված է առհասարակ մրգեր ուտելու հետ, ապա օրվա ընթացքում խորհուրդ է տրվում մրգերն ուտել 1-2 չափաբաժնով (մոտ 160 գրամ): Այս չափաբաժնում աշխատեք ներառել՝ խնձոր, տանձ, բանան, մի փոքր էլ՝ հատապտուղներ։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/397uQ2s