Բանանի օգտագործումը բժշկության մեջ և կոսմետոլոգիայում
Բանանի օգտակարության մասին շատերը գիտեն, սակայն քչերը գիտեն, որ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

Բանանի ծաղիկներն օգտագործվում են դիզենտերիայի, ստամոքսի խոցի և բրոնխիտի բուժման ժամանակ: Իսկ ծաղիկների թուրմը խմում են շաքարային դիաբետի ժամանակ:

Տերևներն օժտված են այրվածքներն ու մաշկի վերքերը բուժելու հատկությամբ: 

Արմատներն օգտագործում են մարսողության խանգարումների և դիզենտերիայի ժամանակ։ 

Հյութն օգնում է նյարդային խանգարումների, էպիլեպսիայի, ստամոքսի խանգարումների, ինչպես նաև առատ արյունահոսության դեպքում: 

Կոսմետոլոգիայի մեջ բանանի կեղևն օգտագործում են որպես գորտնուկների հեռացման բնական միջոց։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/34TzAFN