Չիչխանի օգտակար հատկությունները
Չիչխանի պտուղների օգտակարության մասին շատ վաղուց է խոսվում։ Այն լայնորեն օգտագործվում է մազերն ամրացնելու, մաշկային հիվանդություններն ու խնդիրների լուծելու, բացի այդ նյութափոխանակության կարգավորման և արյան շրջանառության համար։

Չիչխանի պտուղները նաև կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը,  կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ 

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղները, սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում՝ նաև տերևները։ 

Նշենք, որ այն առավել շատ մեզանում տարածված է ռուսերեն անվամբ՝ Облепиха։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/360gjnu