Մուտք դեպի համակարգ
Աշխատատեղեր
3D Անիմատոր

Աշխատանքի պայմաններ՝ Պրակտիկա
Կատեգորիա՝ TV/Ռադիո/Ժամանց
Աշխատանքի նկարագրություն՝
Դիջիստեպ Անիմացիոն Ստուդիան կազմակերպում է 3D անիմացիայի ինտերնշիփ՝ հետագա համագործակցության նպատակով:
Ինտերնշիփը անցկացվում է անվճար:
Այն համատեղելի չէ այլ աշխատանքի կամ կրթության հետ:
Աշխատանքային ժամերն են՝ Երկ.-Ուրբ. 10:00-19:00, Շաբ. 11:00-19:00
Տևողությունը կախված է դիմորդի նախնական գիտելիքներից և ունակություններից (առավելագույնը՝ 5 ամիս)
Աշխատանքային պարտականություններ
Ճշտապահություն
Թիմային աշխատանք
Անհրաժեշտ հմտություններ
Նախընտրելի է ունենալ կրթություն արվեստի բնագավառում:
Առավելություն են համարվում՝
Առնչություն 2D անիմացիայի, լուսանկարչության, նկարչության, քանդակագործության, ռեժիսուրայի, վիդեոմոնտաժի և ընդհանուր ֆիլմարտադրության հետ:
Ստեղծագործական և արտիստիկ տաղանդ
Սուր աչք
Սթորիթելլինգի հմտություն
Ուշադրություն դետալների նկատմամբ
Անձնական հմտություններ
Գեղարվեստական հմտություններ
Ժամանակի կառավարում
Ստեղծարար մտածողություն
Ընկերության մասին
Դիջիստեպը Անիմացիոն Ստուդիա է, որտեղ սդեղծվել են 250-ից ավել անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր ու բազմաթիվ մեդիա արտադրանքներ: Մենք աշխատում ենք տարատեսակ բարդության ու ոճերի պրոեկտների վրա: Այստեղ է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը և ջերմ մթնոլորտը՝ մեկ վայրում:
Գործող մասնագիտություններ`
Անիմացիա
Ռենդերինգ/Տեքստուրինգ/Լուսավորում
Մոդելավորում
Ռիգգինգ
Սթորիբորդինգ
VFX
Կոմպոզիթինգ
Ձայնային ձևավորում
Դիմորդները ունեն բացառիկ հնարավորություն մասնակցելու Դիջիստեպի կազմակերպած բարձրակարգ ու պրոֆեսիոնալ դասընթացներին և դառնալ թիմի անդամ:
Արտոնությունների փաթեթ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԲՈՆՈՒՍՆԵՐ
ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ / ԿՏՐՈՆՆԵՐ
ԱՆՎՃԱՐ ԹԵՅ, ՍՈՒՐՃ ԵՒ ՀՅՈՒՐԱՍԻՐՒԹՅՈՒՆԸ
Հեռախոսահամար` +37493425424
Վերջնաժամկետ
2021-01-18
ՏՏ ավագ մասնագետ

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Այլ ՏՏ
Աշխատանքի նկարագրություն՝
Երիտասարդ մասնագետները, ովքեր ցանկանում են կապել իրենց կյանքը ոչ միայն համակարգչային տեխնիկայի սպասարկման հետ, այլ նաև զուգահեռ զարգացնել իրենց գիտելիքները տնտեսագիտության ամենադինամիկ զարգացող` ապահովագրության ոլորտում, հրավիրվում են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերություն՝ նշված հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականություններ
Սերվերային օպերացիոն համակարգերի տեղադրում, կոնֆիգուրացում, ադմինիստրավորում
Օգտվողների գրանցում, իրավասությունների տրամադրում, էլ. փոստի բացում
AD-ի ադմինիստրավորում
Լոկալ ցանցի կառուցում
ՏՏ նախագծերի կառավարում
Օգտագործողների հարցերին ժամանակին արձագանքում և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջացած հարցերի լուծում
Պատասխանատվության տակ գտնվող հարցերի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների պատրաստում
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում
Windows Server 2016/ 2019, MS SQL Server, Exchange Serve, VMware
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Հաղորդակցման լավ հմտություններ
Մասնագիտական հմտություններ
Windows Server
Անձնական հմտություններ
Խնդիրների լուծում
Ընկերության մասին
Insurance CJSC "INGO ARMENIA" more than 19 years occupies a special place in the Armenian insurance market and is one of the market leaders. The company provides high quality insurance services to both for retail and corporate clients, protecting them from various risks.
In 1997, the "EFES" Insurance Company was founded, then in 2003, following purchase of the 75% of the Company’s shares by Ingosstrakh, the company was renamed into INGO ARMENIA Insurance CJSC.
Վեբ կայք http://www.ingoarmenia.am
Հեռախոսահամար` (010) 592-121
Վերջնաժամկետ
2021-01-15
Էներգետիկ

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Մեխանիկական/ Ինժեներական
Աշխատանքի նկարագրություն՝
Կատարում է սարքավորումների էլեկտրական մոնտաժման, նորոգման աշխատանքներ, ապահովում է էներգասարքավորումների շահագործումը և սպասարկումը:
Աշխատանքային պարտականություններ
Կազմակերպում է էներգասարքավորումների և էներգահամակարգի տեխնիկապես ճիշտ շահագործումը, վերանորոգումը, էներգառեսուրսներով անխափան աշխատանքը
Ղեկավարում է էներգետիկ սարքավորումների և էներգացանցերի վերանորոգման ժամանակացույցերի մշակումը
Վերահսկում է էներգետիկ ռեսուրսների արդյունավետ ծախսումը, խնայողության ռեժիմի հետևողական ապահովումը
Հսկողություն է իրականացնում աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների, էներգասարքավորումների շահագործման կանոնակարգերի պահպանման նկատմամբ,
Կազմակերպում է էներգասարքավորումների պահպանումը և հաշվառումը
Ապահովում է գործող էլեկտրասարքերի, արտադրական և օժանդակ սարքավորումների շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը և պահպանումը,
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Մասնագիտական աշխատանքային փորձ
Էլեկտրաանվտանգության 5-րգ կարգի վկայական
Թիմում աշխատելու կարողություն
Համակարգչային ծրագրերի տիրապետում
Մասնագիտական հմտություններ
Օպտիմալացման գործընթացներ
Տեխնիկական գիտելիքներ / իրավասություն
Անձնական հմտություններ
Առաջնահերթությունները որոշելու կարողություն
Ժամանակի կառավարում
Ընկերության մասին
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.-ին: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝
1.Որակյալ և թարմ սննդամթերք
2. Բազմազան և չկրկնվող տեսականի
3. Մատչելի գներ
4. Սպասարկման բարձր որակ
5. Խուսափում կիսաֆաբրիկատների, սննդային խտանյութերի, կոնցենտրատներով հարուստ մթերքների օգտագործումից
Վերջնաժամկետ
2021-01-17
Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատանքի նկարագրություն՝
« Հայաստանում ֆրանսիական համալսարան » հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնականի թափուր աշխատատեղի համար :
Աշխատանքային պարտականություններ
Աջակցել համալսարանում «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» եվրոպական նախագծի աշխատանքներին,
Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով,
Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
– Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) մարքեթինգի, կառավարման կամ հասարակական գիտությունների ոլորտում,
– Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն,
– Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– Առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ,
– Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
– Համակարգչային գիտելիքներ:
Մասնագիտական հմտություններ
Ֆրանսերեն
Անձնական հմտություններ
Առաջնորդության հմտություններ
Գրավոր հաղորդակցության հմտություններ
Ուշադիր
Թիմում աշխատելու ունակություն
Ընկերության մասին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հիմնադրվել է 2000թ.-ին` համաձայն 1995 թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի։ Հիմնադիրները` ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերի նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունն այսպիսով կարևորեցին հայ երիտասարդների կրթությունն` ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների:
Տնօրինության կազմը` ռեկտոր, արտաքին հարաբերությունների և որակի գծով պրոռեկտոր, վարչաֆինանսական տնօրեն, ուսումնական գծով տնօրեն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը ֆրանսիացի պետք է լինի:
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի գլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է Զարուհի Սողոմոնյանը:
ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերները Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարաններն են, որոնց հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու՝ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:
Վեբ կայք http://www.ufar.am
Հեռախոսահամար` (060) 279-657
Վերջնաժամկետ
2021-01-11
Կազմակերպություններ