Մուտք դեպի համակարգ
Էլեկտրիկ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է էլեկտրիկի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնաճյուղի սրահներում, լսարաններում, աշխատասենյակներում և միջանցքներում իրականացնել էլեկտրահաղորդման մոնտաժային աշխատանքներ:
Անհրաժեշտության դեպքում իրականացնել էլ.ցանցերի ստեղծման աշխատանքներ:
Ապահովել սելեկտորների, տեսասարքերի, տեսախցիկների, պրոյեկտորների, համակարգչային և ինտերնետային ցանցերի, Wi-Fi-ի անխափան աշխատանքը:
Ժամանակին վերացնել մասնաճյուղի մասնաշենքերի էլ.սնուցման, համակարգչային և հեռախոսային սարքերի անսարքությունները:
Ապահովել մոնտաժային աշխատանքների արդիական պահանջներին բավարարող որակ և աշխատել նյութածախսի խնայողության բարձր գիտակցումով:
Կարողանալ էլեկտրական սարքերը ընթացիկ վերանորոգման ենթարկել և խուսափել խափանված էլ.սարքերը նորով փոխարինելու հեշտ ճանապարհից:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Մասնագիտական որակավորման և համապատասխան կարգային մասնագետի որակավորումների առկայություն: Մասնագիտական աշխատանքի փորձի՝ էլեկտրիկից պահանջվող հմտությունների և կարողությունների առկայություն:
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25