Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-02-2019
«ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլի մեկնարկը կտրվի 2019 թ.-ի մարտին
Դեռ 2018 թ-ի դեկտեմբերին հայտնի էին դարձել, թե որ երկրների ազգային ընտրանիների հետ խաղեր կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականը։

Դուբլինում անցած տարի կայացած «ԵՎՐՈ-2020»-ի ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց 5-րդ զամբյուղում։ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա մրցաշարում խմբային փուլում չհաղթելը այդտեղ հայտնվելու գլխավոր պատճառն էր։

Վիճակահանության արդյուքում այնպես ստացվեց, որ Հայաստանի ազգային հավաքականը տեղ գրավեց «J» խմբում։ Այստեղ բացի Հայաստանի ազգային հավաքականից ընդգրկված են նաեւ հզոր մրցակիցներ ի դեմս Իտալիայի ու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների։ Պակաս հզոր չեն նաեւ մյուս մրցակիցները՝ Ֆինլանդիա եւ Հունաստան։ Միակ սփոփիչ մրցակիցը Լիխտենշտեյնի՝ ոչ ամենեւին թույլ հավաքականն է, որին Հայաստանի հավաքականը կարողացել էր հաղթել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա մրցաշարի խմբային փուլում։

Խաղացանկն արդեն հայնտի է։ Առաջին մրցակիցը կլինի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականը։ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ խաղ կանցկացնի մարտի 23-ին։ Ընդամենը երեք օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կհյուրընկալի Ֆինլանդիայի հավաքականին:

Մյուս հանդիպումները նախատեսված են հունիս, սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։