Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 06-09-2017
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է «Երեւանի օրեր» ծրագիրը. կներկայացվի հին Երեւանը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է «Երեւանի օրեր» ծրագիրը, որը կտեւի մոտ մեկ ամիս:

Պետրոպավլովսկի ամրոցում մինչեւ սեպտեմբերի 20-ը բաց կլինի «Երեւան. մարդիկ եւ քաղաքը» խորագիրը կրող յուրահատուկ ցուցահանդեսը: Ներկայացված են Երեւանի պատմության թանգարանի մի շարք նկարներ, որոնցում այցելուները կարող են տեսնել եւ տեղեկություն ստանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Էրեբունի-Երեւանի մասին:

«Երեւանի օրեր» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-ին կկայանա գալա-համերգ, որը կրում է «Երեւանյան էսքիզներ» խորագիրը: Ելույթներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ «Վահագն Հայրապետյանը եւ բենդը»:

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսված «Երեւանի օրերը՝ Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի ընթացքում կկայանան նաեւ պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաեւ Երեւանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ:

Նշենք նաեւ, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանը: