Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-10-2017
Ամենօրյա օգտագործման իրեր, որոնք ունեն թաքնված գաղտնիքներ
Բոլորս առօրյայում օգտագործում ենք այնպիսի իրեր, որոնց մասին շատ քիչ բան գիտենք: Մեզանից շատերի մոտ, սակայն, ծագում են հարցեր՝ տվյալ իրերի կառուցվածքի հետ կապված:

Ստորեւ ներկայացնում ենք ամենօրյա օգտագործման իրեր, որոնք ունեն թաքնված գաղտնիքներ:


Կաթսաների բռնակների անցքեր

Այդ անցքերը, որոնք ունեն կաթսաները, մենք շատ հաճախ օգտագործում ենք դրանք պատից կախելու համար: Իրականում դրանք նախատեսված են գդալի կամ խառնող հարմարանքի համար, որի կիրառությունը կարող ենք տեսնել նկարում:


Վերելակի դռների վերին հատվածում գտնվող անցքեր

Ո՜չ, դրանք ամենեւին էլ ձեզ հետեւելու համար չեն նախատեսված, այլ փրկարարների: Այդ անցքերը վթարային բանալիների համար են: 


Գրիչի կափարիչի գլխամասում գտնվող անցքեր

Երեխաների բերանում շատ հաճախ կարելի է տեսնել գրիչը կամ դրա կափարիչը: Կափարիչը շատ արագ կարող է հայտնվել շնչափողում՝ արգելափակելով շնչառությունը: Մասնագետների պնդմամբ՝ այդ անցքերն օգնում են անհրաժեշտ քանակությամբ թթվածին ստանալ մինչեւ օգնության հասնելը:


Հացի վրա հաճախ փակցվող գունավոր իրեր

Այդ իրերը շատ հաճախ կարելի է հանդիպել արտերկրի խանութներում: Դրանք տարբեր գույների են, իսկ ամեն գույնը շաբաթվա օրերից մեկն է: Այդպիսով՝ դուք կարող եք հասկանալ հացի թարմության աստիճանը՝ չնայելով դրա վրա գրված ամսաթվերին:


Պլաստիկ կափարիչներ

Այդ կափարիչները եւս պատահական դիզայներական լուծումներով չեն արվել: Շրջանաձեւ հատվածը նախատեսված է բաժակը հարմարավետ տեղադրելու համար: 


Վառելիքի մակարդակը ցույց տվող սլաք

Այդ սլաքը ցույց է տալիս, թե մեքենայի որ կողմում է գտնվում բենզաբակի անցքը, եւ որ կողմով պետք է մոտենալ սյանը: 


Չինական թղթե կոնտեյներներ

Դա ոչ միայն սննդի տեղափոխման եւ այն տաք պահելու, այլեւ սպասքը լվանալուց խուսափելու հարմարավետ միջոց է: 


«Tic Tac»-կափարիչի վրայի փոսիկը

Եթե դուք  երբեւէ ցանկացել եք վերցնել ընդամենը մեկը, ապա այդ փոսիկները նախատեսված են հենց դրա համար, պարզապես պետք է ճիշտ օգտագործել այն:


Սպագետիի գդալի անցքերը 

Սպագետիի գդալի անցքերն արված են նրա համար, որպեսզի ստանդարտ չափաբաժին պատրաստելիս չափվի չոր մակարոնի քանակը: Հասկանալի է, որ ինչ-որ մեկը քիչ է ուտում, իսկ մեկ ուրիշը կարող է ուտել ամբողջ տուփը, բայց նրանց համար, ովքեր միջին ախորժակ ունեն եւ չեն կողմնորոշվում՝ ինչքան մակարոն եփել, ապա այդ անցքերը փրկություն են: