Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-10-2017
Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «Երկվորյակները»
Տարբեր տարիքի ու մասնագիտության երկվորյակներ՝ մեկ նախագծում. հոկտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց լուսանկարիչ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «Երկվորյակները» («The twins») խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան իր լուսանկարչական գործունեության 9 տարվա ընթացքում լուսանկարել է բազմաթիվ երկվորյակների Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում: Հայ երկվորյակներն էլ նախագծի մաս կազմեցին: 

«Իմ շատ ընկերներ ինձ ասում էին, որ ապագան կանխորոշում է անցյալը: Հիմա եմ դա հասկանում: Մեկ տարի առաջ ես երկվորյակներ ունեցա, եւ դա ամենամեծ հրաշքն էր ինձ համար: Սա իմ նախագծի շարունակությունն էր: Գաղափարն առաջացավ, երբ Մոսկվայի մետրոյով էի երթեւեկում, տեսա երկու կնոջ, որոնք ջրի կաթիլի պես նման էին իրար: Այդ օրվանից ես ճամփորդում եմ աշխարհով, լուսանկարում երկվորյակների»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն գտել է 100 զույգի, որոնք նախագծի մաս են կազմել: Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաեւ նախագծի հայ մասնակից-երկվորյակները: Երեկոն հագեցած էր համերգային ծրագրով:

Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան նախագիծն իրականացնում է 2008 թվականից՝ լուսանկարելով երկվորյակների: Հեղինակը հույս ունի թողարկել նաեւ նկարներն ամփոփող «Երկվորյակներ» ալբոմը: 

Պատկերասրահ՝ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «Երկվորյակները» ցուցահանդեսը