Նյութը՝ «ԱԽՈՒՐՅԱՆ» երիտասարդական ՀԿ-ից
Տեղադրվել է 28-10-2017
«Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ»՝ մեկնարկը տրված է
«ԱԽՈՒՐՅԱՆ» Երիտասարդական ՀԿ-ն ս/թ հոկտեմբերի 25-ից մեկնարկեց «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական վրանային ճամբար ծրագրի երրորդ փուլը։
Ծրագրի նպատակն է՝ 16-18 տարեկան թվով 40 երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը եւ հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը:
 
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի 7-օրյա վրանային ճամբար Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում՝ ՀՀ 10 մարզերի, Երեւանի, Ջավախքի եւ ԼՂՀ-ի 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի 40 երիտասարդ տղաների համար։ Ճամբարի ավարտին մասնակիցները ճանաչողական այցով կլինեն  ՀՀ ՊՆ N զորամասում եւ Արցախի ազատամարտի փառքի թանգարանում: 

Ճամբարն անցկացվելու է զինվորական պայմաններում եւ զինվորական ծառայության օրակարգով, իսկ մասնակիցները գիշերելու են զորանոցում: Ճամբարը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 13-19-ը, Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում:

Ճամբարային դասընթացների թեմաներն են՝ 
  • «Զինծառայության հիմնական էությունը»
  • «Զինծառայողների դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները»,
  • «Զինվորական կոլեկտիվը որպես առանձնահատուկ կոլեկտիվի տեսակ եւ նրա առանձնահատկությունները»,
  • «Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական մեթոդները»,
  • «Կոնֆլիկտների տեսակները եւ դրանց կանխարգելման, հաղթահարման ձեւերը զինվորական կոլեկտիվներում» ,
  • «Մարտարվեստի տիրապետումը, որպես ինքնապաշտպանության գրավական»,
  • «Մերօրյա հերոսները եւ նրանց կատարած սխրանքները»,
  • «Մերօրյա հերոսների հայրենիքի հանդեպ կատարած ծառայությունները, որպես մատաղ սերնդի դաստիարակության հիմնաքար»:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի համար կարող եք գրել akhuryanngo@gmail.com  էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել /+374; 98/ 114-991 հեռ. համարով:

Ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։ 

Կազմակերպությունն ապահովում է մասնակիցների տեղափոխությունը Գյումրիից Թորոսգյուղ եւ Թորոսգյուղից Գյումրի, ինչպես նաեւ կեցության եւ սննդի ծախսերը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: