Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-11-2017
5 ֆիլմեր, որոնք նոյեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Աշնան վերջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում նոյեմբերին հնարավոր է դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:
Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները:  

«Թոր: Ռագնարյոկ» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 6-ից)
 
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի իրադարձություններից հետո Թորը, ով Սակաար մոլորակում գերի է առանց իր զենքի, պետք է գլադիատորային մենամարտի ժամանակ հաղթի իր հին ընկերոջը` Հալքին, ժամանակին վերադառնա Ասգարդ եւ նրան փրկի ամենակարող Հելայից ու գալիք Ռագնարյոկից, որը կդառնա ասգարդյան քաղաքակրթության ոչնչացման պատճառը: Տարվա ամենասպասված ֆիլմը նկարահանել է Տայկա Վայտիտին: 

Գլխավոր դերերում` Քրիս Հեմսվորթ, Թոմ Հիդելսթոն, Քեյթ Բլանշետ, Իդրիս Էլբա, Ջեֆ Գոլդբլում, Թեսսա Թոմփսոն, Քարլ Ուրբան, Մարկ Ռուֆալո, Էնթոնի Հոփքինս եւ այլք: 

Թրեյլեր՝


«Սպանություն արեւելյան ճեպընթացում» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 9-ից)

Ֆիլմը պատմում է ազգությամբ բելգիացի դետեկտիվ Էրկյուլ Պուարոյի մասին: Լեգենդար Ագաթա Քրիստիի համանուն վեպի էկրանավորումը հանրահայտ սպանության մասին եւս մեկ ֆիլմ նկարելու փորձ է: Հաջողվա՞ծ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Սակայն դերասանական կազմն իսկապես բացառիկ է: 

Ռեժիսոր՝ Քենեթ Բրան: Դերերում՝ Քենեթ Բրան, Միշել Պֆայֆեր, Ջուդի Դենչ, Պենելոպա Քրուզ, Ջոնի Դեփփ եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Արդարության լիգա: Մաս 1» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 16-ից)

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» իրադարձություններից ամիսներ հետո, ոգեշնչվելով Սուպերմենի՝ մարդկության համար ինքնազոհումից, Բրյուս Ուեյնը եւ Դիանա Փրինսը հավաքում են մետամարդկանց թիմ, որպեսզի դիմակայեն Սթեփենվուլֆին եւ նրա Պարադեմոնների բանակին. եւս մեկ չափից դուրս սպասված կինոնկար: 

Ռեժիսոր՝ Զաք Սնայդեր: Դերերում՝ Բեն Աֆլեք, Հենրի Քավիլ, Գալ Գադոտ, Էզրա Միլեր, Ջեյսոն Մամոա եւ այլք:

Թրեյլեր՝ 


«Կոկոյի գաղտնիքը» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 23-ից)

«Walt Disney Pictures»-ը խոստանում է հերթական անիմացիոն երաժշտական գլուխգործոցը: Մուլտֆիլմը պատմում է 12 տարեկան Միխելի մասին, ով ապրում է մեքսիկական գյուղակում՝ կոշկակարի ընտանիքում, եւ գաղտնի երազում է երաժիշտ դառնալու մասին: Նրա ընտանիքում երաժշտությունն անեծք է, սակայն որոշում է բացահայտել հին ընտանեկան գաղտնիքը:

Թրեյլեր՝ 


«Բարեւ, հայրիկ, Նոր տարի է 2» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 23-ից)

Համանուն ֆիլմի սպասված երկրորդ մասն է: Դասթին եւ Բրեդը միավորվում են, որպեսզի իրենց երեխաների համար իսկական ամանորյա տոն կազմակերպեն: Սակայն ամեն ինչ վտանգի տակ է հայտնվում, երբ ժամանում են նրանց երկուսի հայրիկները: Ամեն ինչ կարծես թե քաոսի է վերածվում կրկին: 
 
Ռեժիսոր՝ Շոն Անդերս: Դերերում՝ Ուիլ Ֆարել, Մարք Ոուլբերգ, Մել Գիբսոն եւ այլք: 

Թրեյլեր՝