Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-11-2017
Հայտնաբերվել է ֆիզիկայի օրենքներին հակասող մոլորակ
Բրիտանացի, շվեյցարացի, գերմանացի եւ չիլիացի աստղագետների միջազգային խումբը չափազանց մեծ էկզոմոլորակ է հայտնաբերել, որի գոյությունը հակասում է տվյալ երկնային մարմինների ձեւավորման համընդհանուր մոդելներին: Այս մասին գրված է «Monthly Notices of the Royal Astronomical Society» պարբերականում:

Աստղագետները հումորով այն անվանել են հրեշ-մոլորակ: 

Նշվում է, որ «NGTS-1b» էկզոմոլորակի տրամագիծն ընդամենը երկու անգամ է փոքր լուսատուի տրամագծից, որի շուրջն այն պտտվում է: Ըստ այդմ՝ նորահայտ երկնային մարմինը խոշորագույնն է Տիեզերքում:  

«NGTS-1b» մոլորակը գտնվում է Արեգակից 600 լուսային տարի հեռավորությամբ: Իր չափերով էկզոմոլորակը համեմատելի է Յուպիտերի հետ, սակայն 20%-ով ավելի թեթեւ է: 

Էկզոմոլորակի արտաքին շերտերում ջերմաստիճանը կազմում է 530 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Մոլորակի եւ նրա աստղի միջեւ հեռավորությունը 33 անգամ կարճ է, քանի Արեգակի եւ Երկրի միջեւ առկա հեռավորությունը: Տարին այնտեղ տեւում է 2.5 օր:

Այդ էկզոմոլորակն կուսումնասիրվի NGTS (Next-Generation Transit Survey) դիտակի կողմից: Քանի որ այն պատկանում է տարածված կարմիր գաճաճ աստղերի շարքին, ուստի գիտնականներն այժմ մտադիր են պարզել, թե որքան հաճախ են նմանատիպ աստղերը շրջապատում մեծ մոլորակներին: