Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 07-11-2017
Հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ
Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ:

Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի  հավաքականի անդամ 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկեմբերի 30-ին ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ: