Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 07-11-2017
Արսեն Քարամյանն արժանացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահի պատվոգրին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն արժանացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգրին, որն այսօր նրան հանձնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահի 2017 թվականի հուլիսի 17-ի արձանագրային որոշման համաձայն՝ ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ԱՊՀ ամրապնդման եւ զարգացման գործում ակտիվ գործունեության համար արժանացել են պատվոգրերի: