Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 10-12-2017
Նախագիծ, որը սեփական մտահղացումներն իրականացնելու հնարավորություն է ընձեռում
«Երեւանյան «ՕՍՄ»» հիմնադրամը, որն անկախ մարդկանց մի խումբ է, նվիրված է մեր իրականությունը հիանալի դարձնող գաղափարների աջակցմանը:
«ՕՍՄ» թիմը մարդկանց հնարավորություն է ընձեռում իրականացնելու իրենց մտահղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

Նախագծերը կարող են լինել ծուռ եւ խելառ, բայց պարտադիր՝ իրատեսական, սակայն կա նաեւ որոշակի պայման՝ հիմնադրամը չի աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերին: Յուրաքանչյուր ամսվա հաղթողին շնորհվում է 1,000 դոլարին համարժեք դրամ, որը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ` բացառելով աշխատավարձերը:

Ծրագրերը պետք է լինեն՝ 
1. Նորարար, հետաքրքիր եւ արտասովոր գաղափարներ, որոնք միավորող կլինեն, ինչպես նաեւ կունենան դրական ազդեցություն:
2. Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն:
3. Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է մի նոր բան սկսելու խթան հանդիսանալ: 

Գաղափարին դիմելու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով՝ https://goo.gl/DB3ixJ: Հարցերի դեպքում կարող եք գրել awesomeyvn@gmail.com էլ. հասցեին: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն է: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն նախագծերը ներկայացնելու: Հաղթողը կհայտարարվի տեղում:

Նշենք, որ 2017 թ. նոյեմբեր ամսին հաղթող է ճանաչվել Դանիել Ռումեանի «Ժայռամագլցում Դիլիջանի շուրջ» նախագիծը։ Այդ նախագծի նպատակն է ավելացնել ժայռամագլցման արահետները Դիլիջանում թե՛ սկսնակների, թե՛ փորձառու ժայռամագլցողների համար՝ նոր թափ հաղորդելով Հայաստանում ժայռամագլցման զարգացմանը։