Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-12-2017
Ինչպիսին կլինի 2018-ը՝ հորոսկոպի տարբեր նշանների համար
2018 թվականը դեղին հողե շան տարին է: Շունն աշխարհում ընտելացված ու ամենատարածված կենդանիներից է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։

Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաեւ թաղվում էր ու մումիֆիկացվում։

Տարին խոստանում է հետաքրքիր ու կարեւոր իրադարձություններ: Եվ եթե հավատում եք կանխատեսումներին, հորոսկոպին ու տեղյակ եք կենդանակերպի նշանների գոյության մասին, ապա այս նյութը ձեզ համար է: Նյութի ստեղծման հիմնական աղբյուրը «Կոմսոմոլսկայա պրավդա»-յում հրապարակված կանխատեսումներն են: 


2018-ը՝ խոյերի համար 

Այն ամենը, ինչ չի իրականացել 2017-ին, անպայման իրականություն կդառնա կենդանակերպի այս նշանների համար: Առջեւում բազում հետաքրքիր արկածներ են, դեղին հողե շունը գնահատում է այն փաստը, որ խոյերը կարեւորում են հավատարմությունն ու ազնվությունը: Հաջորդ տարի խոյերը կգտնեն իրենց երկրորդ կեսին: 


2018-ը՝ ցուլերի համար 

Գարնանից սկսած ցուլերի ոչ միայն անձնական, այլեւ ընդհանրապես կյանքում սպասվում են դրական փոփոխություններ: Առջեւում միայն ու միայն հաջողություններ են, հատկապես՝ ֆինանսական ոլորտում: 2018-ին կենդանակերպի այս նշանները կզգան, թե ինչ է նշանակում հսկայական գումարներ ունենալը: 


2018-ը՝ երկվորյակների համար

Երկվորյակների դեպքում ամեն ինչ այլ կլինի. եթե աքաղաղի տարին հաջողակ էր կենդանակերպի այս նշանի համար, ապա 2018 թ.-ին իրավիճակը կտրուկ կփոխվի: Առջեւում հաջողության տանող ճանապարհին եղած դժվարություններն են, սթրեսային իրավիճակները, անգամ խնդիրները: Տարվա վերջում ամեն ինչ կփոխվի: 


2018-ը՝ խեցգետինների համար 

Այն, ինչ ասվեց երկվորյակների մասին, կարելի է ասել նաեւ խեցգետնի մասին: 2018-ը կմեկնարկի փորձություններով, սակայն գարնանն ամեն ինչ շեշտակի կփոխվի: Ու հնարավոր է, որ հաջողությունը ժպտա կենդանակերպի այս նշանին: Ցանկության դեպքում փոփոխություններ կլինեն նաեւ անձնական կյանքում:


2018-ն՝ առյուծների համար 

Հաջորդ տարի շունը կենդանակերպի այս նշանին կօգնի իրականացնել բոլոր նպատակներն ու երազանքները: Սակայն բոլոր նպատակներին առյուծները կհասնեն միայն հարազատների օժանդակությամբ: Հնարավոր են առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կօգնեն գիտակցել, որ ամենակարեւորն ընտանիքն է: 


2018-ը՝ կույսերի համար 

Կենդանակերպի այս նշանի համար պրոֆեսիոնալ առաջընթացի տարի է, առաջընթաց, որը մեկնարկել էր դեռեւս 2017-ին: Խորհուրդ է տրվում կազմել տարվա պլան եւ աշնանը մեծ ջանքերի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ այդ պլանը բարեհաջող կիրականանա: 


2018-ը՝ կշեռքների համար 

Կշեռքները ստիպված կլինեն պայքարել հաջողության ու երջանկության համար, քանի որ շան տարին, մեղմ ասած, իրենցը չի լինի: Պայքարի արդյունքում ձմռանն ակնկալվում է ֆինանսական մեծ ներհոսք: Հնարավոր է, որ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները գտնեն իրենց երկրորդ կեսին: 


2018-ը՝ կարիճների համար 

Շունն այնքան էլ չի սիրում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ 2018-ն անհաջողակ կլինի: Պարզապես այս դեպքում կարիճները պետք է ինքնուրույնություն ցուցաբերեն ու պատասխանատու լինեն կատարածի համար: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: 


2018-ը՝ աղեղնավորների համար

2018-ը, անկասկած, աղեղնավորներին դուր կգա: Երբեմն տպավորություն կստեղծվի, որ ամեն ինչ շատ վատ է, ելք չկա, սակայն ամեն ինչ միանշանակ չէ: Աղեղնավորները կգիտակցեն իրենց սխալները: Մյուս կողմից կհասկանան, թե որքան կարեւոր է ընտանիքն ու երկրորդ կեսին գտնելը: 


2018-ը՝ այծեղջյուրների համար 

Մինչեւ գարուն այծեղջյուրները կլուծեն 2017 թվականից կուտակված խնդիրները: 2018-ը հաջողակ աշխատանքային տարի է, սպասվում են առաջխաղացումներ: Կարեւորը սեփական տաղանդը ճիշտ մատուցելն է: Տարվա ընթացքում կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կգտնեն իրենց երկրորդ կեսերին: 


2018-ը՝ ջրհոսների համար 

Ջրհոսները ստիպված կլինեն շատ աշխատել, սպորտով զբաղվել ու ճիշտ սնվել: Նրանցից շատերը նոր գիտելիքներ ձեռք կբերեն, որոնց շնորհիվ կյանքը շեշտակի կփոխվի: Չի բացառվում, որ նրանք նոր լեզու կսովորեն ու կիրականացնեն վաղեմի երազանքները:


2018-ը՝ ձկների համար 

Անցնող տարում ձկներն ամեն ինչ արել են, որպեսզի հաջողության հասնեն: Սակայն ամեն ինչ չէ, որ իրականություն է դարձել: Շունը կօգնի իրականացնել բոլոր նպատակները: Ֆինանսական հաջողություններ, լավ աշխատանք, հիասքանչ ընտանիք, լավ առողջություն. տարին բացառիկ հաջողակ է: