Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-12-2017
SMS քվեարկություն՝ տարվա լավագույն մարզիկների օգտին
Օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հանրությանը եւ լրագրողներին ներկայացրեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցներին։

Լրագրողների քվեարկությունից զատ՝ տարվա լավագույն մարզիկների օգտին կարող են նաեւ շարքային քաղաքացիները քվեարկել։ Դեկտեմբերի 11-ից արդեն մեկնարկել է մրցույթի SMS քվեարկությունը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց քվեն փոխանցել առկա 25 թեկնածուներից իրենց նախընտրելիին։

Այսօրվանից մեկնարկած SMS քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00): SMS քվեարկությունը չափազանց պարզ է կազմակերպված. անհրաժեշտ է ուղղակի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված եւ մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբբենական կարգով դասավորված անվանացանկից ընտրել նախընտրելի մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ հեռախոսահամարին։

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել ընդամենը մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

Հ.Գ.: Ստորեւ մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկն ու հերթական համարներն են:

 

N

Անուն, ազգանուն

Մարզաձև

01

Ալեքսանյան Արթուր

Հունահռոմեական ըմբշամարտ

02

Ալեքսանյան Ռուբեն

Ծանրամարտ

03

Արոնյան Լևոն

Շախմատ

04

Բաչկով Հովհաննես

Բռնցքամարտ

05

Բերիանիձե Լեւան

Ազատ ոճի ըմբշամարտ

06

Գալուստյան Անաստասիա

Գեղասահք

07

Գրիգորյան Գրիգոր

Ազատ ոճի ըմբշամարտ

08

Թովմասյան Արթուր

Մարմնամարզություն

09

Կարապետյան Անդրանիկ

Ծանրամարտ

10

Կետոեւ Գեորգի

Ազատ ոճի ըմբշամարտ

11

Կիրակոսյան Տիգրան

Սամբո

12

Մանուկյան Մաքսիմ

Սամբո

13

Մանուկյան Մաքսիմ

Հունահռոմեական ըմբշամարտ

14

Մարտիրոսյան Սիմոն

Ծանրամարտ

15

Մերդինյան Հարություն

Մարմնամարզություն

16

Մինասյան Գոռ

Ծանրամարտ

17

Միքայելյան Սերգեյ

Դահուկային սպորտ

18

Մխիթարյան Հենրիխ

Ֆուտբոլ

19

Մխիթարյան Գրիգոր

Սամբո

20

Մկրտչյան Լիլիթ

Հրաձգություն

21

Սարգսյան Սարգիս

Ուշու

22

Ստեփանյան Էդգար

Հեծանվային սպորտ

23

Վարդազարյան Սերգեյ

Թաեքվոնդո

24

Վարդանյան Վաչիկ

Սամբո

25

Ֆրանգուլյան Վոլոդյա

Ազատ ոճի ըմբշամարտ