Նյութը՝ «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ-ից
Տեղադրվել է 14-12-2017
«Սիրիահայ երիտասարդների ինտեգրումը Հայաստանում մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության միջոցով»
«Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ-ն նոյեմբերի 24-26 ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում իրականացրել է «Սիրիահայ երիտասարդների ինտեգրումը Հայաստանում մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության միջոցով» եռօրյա սեմինարը:

Ծրագրի նպատակն էր նպաստել սիրիահայ երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում, օգնել ճանաչելու մարզերը, բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության վերաբերյալ:

Սեմինարի հիմնական թեմաներն էին՝
ա) Ինտեգրացիայի համար մրցույթ-խաղ՝ «Ռալի»։ (բավականին հայտնի «Ռալլի» խաղի տեղայնացված տարբերակ)։ Մասնակիցները բաժանվել են 5 խմբի, յուրաքանչյուր խմբում 8 մասնակից՝ 4 տեղացի, 4 սիրիահայ։ Չարենցավան քաղաքի քարտեզի վրա նշվել են 5 կետեր, որոնք քաղաքի համար ունեն կարեւոր նշանակություն (քաղաքապետարանի շենքը, Չարենցավանի քոլեջը,  գրադարանը, եկեղեցին, ստադիոնը), այնուհետեւ տրված հանելուկների միջոցով խմբերը՝ գուշակելով, թե ինչի մասին է խոսքը, գտել են նշված վայրերը, որտեղ գործընկեր «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական»  ՀԿ-ի ներկայացուցիչները արդեն սպասում էին մասնակիցներին։ Տեղում մասնակիցները լրացնում են իրենց առաջարկվող թեստը կամ խաչբառը, այնուհետեւ շարունակում փնտրել հաջորդ վայրը։ Այդպիսով բոլոր 5 խմբերը գտնում են 5 վայրերը, լրացնում թերթիկները եւ արագ վերադառնում դահլիճ։ 

Հարցերը վերաբերում էին Չարենցավան քաղաքին, Կոտայքի մարզին, Հայաստանի Հանրապետությանը, պատմական Հայաստանին եւ Սիրիային։ Արդյունքում մեկ ամբողջ օր Չարենցավան քաղաքում լուրջ եռուզեռ էր, 40 երիտասարդներ վազում էին ամբողջ քաղաքով՝ միաժամանակ ծանոթանալով թե՛քաղաքին, թե՛ նրա պատմությանը։ 
Խաղի ավարտին դատավորները քննարկեցին խմբերի կողմից լրացված թերթիկների արդյունքները, եւ հաղթող խմբի 8 անդամներ ստացան մրցանակներ։ 

բ) Մասնագիտական կողմնորոշման դասընթացն անցկացվեց ինտերակտիվ քննարկման հարց ու պատասխանի եւ դերային խաղի միջոցով։ Մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ  բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունները, ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները եւ վերջում նրանց տրվեց ապագայի մասնագիտությունների ցանկը, թե որ մասնագիտություններն են արդիական լինելու առաջիկա 30-40 տարիների ընթացքում։ Վերջում անցկացվեց թեստ, որով որոշվում էր, թե երիտասարդն ինչ մասնագիտություն կարող է ունենալ՝ ըստ նրա պատասխանների։ 

գ) Զբաղվածություն, թափուր աշխատատեղեր, գործատուների պահանջներ, ռեզյումեի կազմում: 

Ինտերակտիվ մեթոդով, հիմնականում դերային խաղերի վրա կազմված դաս, որի ժամանակ մասնակիցները ստացան շատ արժեքավոր տեղեկություններ՝ ինչպես գրել ռեզյումե, ինչ գրել եւ ինչին հատկապես ուշադրություն դարձնել, ինչպես գնալ գործատուի մոտ, մինչ մեկնելը ինչպես պատրաստվել հարցազրույցին։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: