Նյութը՝ «Deem Communications»-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-12-2017
Համերգ՝ Սեբուի եւ իր ընկերների մասնակցությամբ
Հայտնի ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ եւ պրոդյուսեր Սեբուհը երաժիշտ ընկերների հետ դեկտեմբերի 23-ին հանդես կգա գեղեցիկ նախատոնական համերգով:

Երեք տարի անց «Deem Communications»-ը նորից կազմակերպում է համերգ հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի վոկալիստ, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուհ Սիմոնեանի (Սեբու) եւ ընկերների հետ:

Նշենք, որ հայաստանյան լսարանին Սեբուն հայտնի է դարձել «Safe and Sound» եւ «Վույ աման» երգերով: 

Վայելե՛ք հայկական ֆոլկ երաժշտության եւ Սեբուհի՝ բոլորիս կողմից սիրված ու հայտնի կատարումները եւ դրական լիցքեր ստացե՛ք Ամանորին ընդառաջ: 

Ե՞ՐԲ՝ դեկտեմբեր 23, 2017
ԺԱՄԸ՝ 19:00
Ո՞Վ ՝ Սեբուհ եւ ընկերներ
Ի՞ՆՉ՝ համերգ
ՈՐՏԵ՞Ղ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն: