
Լույսերը վառեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների՝ միջազգային եւ հանրապետական մրցույթներում գրան-պրիներ եւ մրցանակներ ստացած սաները, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու մրցումներում եւ առաջնություններում առաջին մրցանակային հորիզոնականը գրաված պատանի մարզիկները:
Այդ ժամին միացվեցին նաեւ վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաեւ մայրաքաղաքի տոնական լույսերը:
Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով: Ելույթ ունեցան հայտնի երգիչներ, պարային խմբեր, երաժշտական եւ արվեստի դպրոցների սաներ: Գլխավոր տոնածառի լույսերի միացման ժամանակ տեղի ունեցավ հրավառություն:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տոնական ձեւավորման գործում կարեւորեց նաեւ մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը:
«Տոնական օրերին Երեւան քաղաքում մենք սպասում ենք մեծ թվով հյուրերի եւ համոզված ենք, որ նրանք կհավանեն ձեւավորված Երեւանը, եւ երեւանցիները, մանուկները, մեծերը լավ օրեր կանցկացնեն»,- նշեց քաղաքապետը:
Հավելենք, որ տոնածառն ունի 32 մ բարձրություն, զարդարված է շուրջ 8000 լուսադիոդային լամպերով եւ 400 խաղալիքներով:
Պատկերասրահ՝ Վառվեցին գլխավոր տոնածառի եւ քաղաքի տոնական լույսերը (19.12.2017)