Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-12-2017
Ինչպես եւ որտեղ դիմավորել Ամանորը
Դեղին հողե շան տարվան հաշված օրեր են մնացել: Այդ խորհրդանիշը պատասխանատու է եւ բարիդրացիական վերաբերմունք է ցուցաբերում բոլորի նկատմամբ:

Համարվում է, որ խորհրդանիշն իր հետ կբերի հավասարակշռություն, ներքին հանգստություն, կանոնակարգվածություն: Սակայն այդ ամենին հասնելու համար պետք է ճիշտ պատրաստվել տոնին, որպեսզի առաջիկա 12 ամիսները դառնան յուրահատուկ եւ անմոռանալի: Եվ Eritasard.am-ը կօգնի ձեզ այդ գործում: 

Շունը սիրում է տոնակատարություններ: Այսինքն՝ Ամանորը պետք է դիմավորել մեծ շրջապատում: Եվ ինչքան շատ մարդ, այնքան խորհրդանիշն առավել բարեհաճ կլինի: Հավաքույթներ, հյուրեր, տոնակատարություններ. ամենակարեւորը տոներին միայնակ չմնալն է: 

Շունը սիրում է քայլել փողոցում, այնպես որ տոներին պետք է անպայման փողոց դուրս գալ: Ինչ վերաբերում է տոնակատարություններին, ապա որքան ուրախ եւ աղմկոտ դրանք լինեն, այնքան ավելի բարեհաճ կլինի տարին: 

Տարվա գլխավոր գույներն են դեղինը, սեւը, ոսկեգույնը, նարնջագույնը, այնպես որ չմոռանաք տարվան համապատասխան հագուստ կրել: 

Անպայման պետք է զարդարել տունը, բայց պետք է հետեւել որոշակի կանոնների: Շունը հանգստություն ու հավասարակշռություն է սիրում, այնպես որ պետք չէ տունը զարդարել տարբեր գույներով: Բավական է 2-3 երանգ, որոնք գեղեցիկ կլինեն: Ամանորյա զարդարանքների համար լավագույն գույներն են դեղինը, արծաթագույնը, կարմիրը: 

Ամենակարեւորն այն է, որ տոնական սեղանին միս լինի: Չէ՞ որ այն շան ամենասիրելի կերակուրն է: Չմոռանաք նաեւ սեղանին զարդարված ոսկոր դնել: Ձուկ խորհուրդ չի տրվում դնել տոնական սեղանին. շները ձկան մսի նկատմամբ անտարբեր են: Ամեն դեպքում տոնական սեղանին պետք է հնարավորինս շատ սնունդ լինի, շունը սիրում է կուշտ լինել: 

Հուսով ենք՝ այս խորհուրդները կօգնեն ձեզ, ձեր Ամանորը կդառնա անմոռաց, իսկ տարին՝ նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի: