Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-12-2017
2018 թվականին աշխարհում սպասվող տոնակատարությունները
2018 թվականը կլինի մի շարք հետաքրքիր եւ գունավոր իրադարձություններով լի տարի: Աշխարհի տարբեր անկյուններում սպասվում են հետաքրքիր միջոցառումներ, որոնք անմասն չեն մնա երկար քննարկվելուց:

Վիեննական դիմակահանդես-Իտալիա

Իտալիայում հունվարի 27-ից փետրվարի 13-ը կանցկացվի Վիեննական դիմակահանդես: Այս ավանդույթն Իտալիայում տարածվել է դեռ 11-րդ դարում: Այդ օրերին տոնական տրամադրությունն ամենուր կլինի: 



Համաշխարհային մակարդակի սպորտ-Հարավային Կորեա

Փետրվարի 9-ից 25-ը Հարավային Կորեայում տեղի կունենա սպորտային մեծ իրադարձություն՝ Ձմեռային օլիմպիական խաղեր: Հաղթանակները կտոնվեն Հարավային Կորեայի ավանդական եւ ժամանակակից ուտեստներով: 



100-ամյակի տոնակատարություններ-Էստոնիա, Լիտվա, Լատվիա

2018 թվականին Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան, կնշեն իրենց պետականության 100-ամյակները: 



Նոր Օրլեանը 300 տարեկան է. ԱՄՆ

Նոր Օրլեանը հայտնի է իր գունավոր եւ հիշվող տոնակատարություններով: 2018-ը եւս անմասն չի մնա տոնակատարություններից, սակայն՝ առավել վառ ու գունավոր: Նոր Օրլեանի 300-ամյակի տոնակատարությունների մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին եւ կշարունակվի ամբողջ տարի: 



Թագավորի օր՝ Ամստերդամում

Ապրիլի 27-ին Ամստերդամում մեծ շուքով կնշվի Թագավորի օրը: Սպասվում են շքեղ տոնակատարություններ՝ համեմված երաժշտությամբ, գույներով, հրավառություններով եւ այլն: Օրվա գույնը նարնջագույնն է: 



«Distortion»-Կոպենհագեն

Կոպենհագենում մայիսի 30-ից հունիսի 3-ը սպասվում է խելահեղ երաժշտական տոն: Այն երբեմն անվանում են քաոսային: Օրը սկսել են նշել դեռ 1998 թվականից: Հնչող խելահեղ երաժշտությունն ու պարերը երիտասարդներին կտրում են առօրյա հոգսերից: 



«Ռուսական» ֆուտբոլ

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը ֆուտբոլասերների համար իրական տոն է: Այդ օրերին Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 



Նելսոն Մանդելայի 100-ամյակը-Հարավային Աֆրիկա

2018 թվականի հուլիսի 18-ին լրանում է Մանդելայի 100-ամյակը: Այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ Հարավային Աֆրիկայում նախատեսված են մի շարք տոնակատարություններ: 



«Harley Davidson» մոտոցիկլը 115 տարեկան է-ԱՄՆ

ԱՄՆ-ում կնշվի հանրահայտ «Harley Davidson» մոտոցիկլի 115 տարին: Նախատեսվում է անցկացնել միջոցառում, որը կկրի «Welcome Home» խորագիրը, եւ դրա ընթացքում նրանք, ովքեր երբեւէ չեն նստել այդ մոտոցիկլը, նստելու հնարավորություն կունենան: 



«Fringe» փառատոն-Շոտլանդիա

Շոտլանդիայում օգոստոսի 3-ից 27-ը սպասվում է մեծ մշակութային իրադարձություն: 2017-ին այդ փառատոնի շրջանակում իրականացվել էր ավելի քան 3000 շոու, որոնց մասնակցել է մոտ 53000 հյուր: 2018-ին սպասվում է առավել մասշտաբային փառատոն: