Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-12-2017
2018-ի թոփ 10 նորաձեւ գույները
Դեղին հողե շան տարին անակնկալներ է խոստանում: Եվ ի՞նչ անել՝ արժանանալու կենդանու բարեհաճ վերաբերմունքին: Իհարկե, թրենդային ու համապատասխան հագուստ կրել:
Eritasard.am-ն առաջարկում է հետ չմնալ թրենդներից ու տեղեկանալ, թե որ գույներն են 2018 թվականին նորաձեւ: 

Ըստ արեւելյան օրացույցի՝ 2018 թվականին պետք է կրել շագանակագույն, դեղին, կանաչ հագուստ: Գույներ, որոնք առավելագույնս մոտ են բնությանը: Ճչացող երանգներից հարկավոր է հնարավորինս խուսափել՝ նախապատվությունը տալով առավել զուսպ երանգներին: 2018-ի գլխավոր երանգը գինու գույնն է: Դե՛, իսկ սեւն ու սպիտակը մրցակցությունից դուրս են. դասականը մշտապես պահանջված է լինելու: 

2018-ի թոփ 10 նորաձեւ գույներն են. 
1. հագեցած կարմիր
2. գինու գույն
3. գունատ վարդագույն
4. բեժ
5. մոխրագույն 
6. մուգ կապույտ 
7. մուգ կանաչ
8. ոսկեգույն կանաչ
9. ծովի ալիքի գույն
10. գունատ նարնջագույն