Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-01-2018
«Արևմտյան Հայաստան». նոր և ինքնատիպ ստեղծագործությունն արդեն համացանցում է
Թառահար Միքայել Ոսկանյանը հանրության դատին է ներկայացրել նոր ստեղծագործություն, որը կոչվում է «Արեւմտյան Հայաստան»: Ինքնատիպ ստեղծագործությունն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Երաժշտության հեղինակը Խաչիկ Եղոյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը:

«Երաժշտության թեման դեռ շատ վաղուց էր ինձ մոտ ի հայտ եկել, եւ ես իմ մտքերով կիսվեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ: Վերջերս շատ էի լսում Միքայել Ոսկանյանի կատարումները, եւ միտք հղացավ նման ստեղծագործություն պատրաստել հենց նրա համար: Միքայելն էլ սիրով նվագեց այս գործը»,-նշում է Yeghoyan Production-ի տնօրեն Խաչիկ Եղոյանը: 

Նշենք, որ վերջինս 2015 թվականին այցելել էր Արեւմտյան Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» նախագծի շրջանակում լուսանկարելու նաեւ տեղի եկեղեցիները: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Խաչիկ Եղոյանն ունկնդրում էր Միքայել Ոսկանյանի երաժշտությունը, իսկ ցուցահանդեսի օրը պատրաստել էր փոքրիկ վավերագրական ֆիլմ՝ կրկին Ոսկանյանի երաժշտությամբ: 

«Նրա թառն Արեւմտյան Հայաստանի կորցրած հողերում գտնվելու հուզական ապրումների ուղեկիցը կարծես լիներ: Եվ երբ արդեն որոշված էր, որ իմ ստեղծագործությունը պետք է թառով ներկայացվի, աչքիս առաջ հայտնվեցին մեր հողերն ու եկեղեցիները, եւ ծնվեց ստեղծագործության վերնագիրը: Հուսամ, որ ստեղծագործության տեսահոլովակը կնկարահանվի հենց այնտեղ»,-հավելում է Խաչիկ Եղոյանը:

Ստեղծագործության հղումը՝