Նյութը՝ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ից
Լուսանկարները՝ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ից
Տեղադրվել է 16-01-2018
Մի խաղալիքի պատմություն
« … ես ուզում էի, որ նա նման չլիներ ոչ մեկին.. ու լիներ միայն իմը, որովհետեւ ԵՍ էի հորինել նրան… աշխարհի բոլոր խաղալիքներից ամենաշատը սիրում էի նրան… նա իմն էր… նա ԻՆՁ էր նման… »

2018 թ. հունվարի 20-ին, ժամը` 13-ին, Գյումրու Երիտասարդական Պալատում տեղի կունենա «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում նախատեսված է ցուցահանդես եւ համերգային ծրագիր` Գյումրու Երիտասարդական Պալատի, ՍՔԱՅ Ակումբի կամավորների, Գյումրու Ռոք Դպրոցի եւ Ֆ. Նանսենի անվան Երեխաների խնամքի տան սաների մասնակցությամբ: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ի կողմից: