Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-01-2018
Գրիգորի Լեպս. «Ինչո՞ւ ես այդքան լուրջ»
«Ամենալավ օրը» («Самый лучший день») հիթի կատարողը Երեւան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագրով եւ հրավիրում հանդիսատեսին հսկայածավալ շոուի:

Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին: Տոնական ծրագրի հյուրերին սպասում է տպավորիչ, դիտարժան եւ անմոռանալի շոու` համեմված նորագույն մուլտիմեդիական տեխնոլոգիաներով: Համերգային ծրագրում ընդգրկված են աստղի լավագույն երգերը, որոնք նա գրել  է ստեղծագործական ողջ գործունեության  ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` եւ՛ հրաշալի դրամատուրգիա, եւ՛ զարմանալի պատմություն, եւ՛ աննկարագրելի պաթոս: Երգերում, ունկնդրի առջեւ, բացահայտվում ու մերկանում են տղամարդու եւ կնոջ հարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչեւ այրող կիրքը:

Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեց հեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր գնահատեցին այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր եւ խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց նրան, բայց երգիչը չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն: 

Լեպսին սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների եւ մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ զբաղեցրեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որնք նա հաճախակի էր կատարում: Հանրաճանաչության նոր, շռնդալից ալիք էր սպասում նրան «Рюмка водки на столе» հիթի թողարկումից հետո: Երգը գլխավորում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկված էր բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկում: Դրան հաջորդեց ոչ պակաս հաջողված «Лабиринт», «Крыса-ревность», «Я тебя не люблю», «Водопадом» եւ այլ կոմպոզիցիաները: 

Երգչի ստեղծագործական կյանքում նշանակալից դարձան նաեւ զուգերգերը` «Я тебе не верю» Իրինա Ալեգրովայի, «Она не твоя» Ստաս Պյեխայի, «Я уеду жить в Лондон» Տիմատիի, «Зеркала» Անի Լոռակի հետ: Այսօր Լեպսը ռուսական էստրադայի չանաճված մեգա-աստղ է: Նրա անկրկնելի կատարողական ոճը, երգերին հաղորդում է հատուկ արտահատչություն եւ դրայվ, թվում է թե բեմում երգիչն իսկական դրամա է վերապրում:  Հենց դա էլ դարձնում է նրան այսչափ հանրաճանաչ: Նա կարողանում է ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որը զգալու համար, ուղղակի, անհրաժեշտ է ներկա գտնվել Գրիգորի Լեպսի համերգին, լսել նրա ցնցող, խորը եւ հզոր ձայնը:

«Ինչու՞ ես այդքան լուրջ» ալբոմից հետո վերջնականապես կվերանան  այն անիմաստ հարցերը. «ինչու՞ հարդ-ռոքային ձայնով նա շանսոն է երգում»: Գրիգորի Լեպսը յուրատեսակ եւ տարաբնույթ երաժշտական նախասիրությունների տեր է, ինչի շնորհիվ նա վաղուց դարձել է ինքն իրեն ժանր (որքան ուզում ես փնտրի նրան «русская эстрада» բաժնում): Ե՛վ այս սկավառակում, եւ՛ նախորդողներում, նա ձայնագրում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Այնուամենայնիվ, կիսել նրա նախասիրությունները, օրինակ, ավելի ծանր փոփ երաժշտության հանդեպ, բոլորովին պարտադիր չէ: Վերցնենք, օրինակ` «Ինչու՞ ես այդքան լուրջ» երգը, որով սկսվում է նոր ալբոմը: Շատ հայրենասիրական տեքստը համեմված է հումորով, բայց ծիծաղելի չէ, իսկ մեղեդին կասկածելիորեն հիշեցնում է այն երգերը, որոնցով  «Парк Горького» խումբը  փորձում էր նվաճել արեւմուտքը: Ըստ էության, «երաժշտական միջազգային սղոցարանը» Լեպսի մոտ այնքան էլ չի ստացվել: . «Самолёты, поезда, машины»` ձայնագրված Արտյոմ Լոիկի հետ, անհամեմատ հաջող է եւ հետաքրքիր: Բաց թողնելով ալբոմում ընդգրկված «ֆիլհարմոնիկ հարդ ռոքի» համարները, արժե առանձնացնել «Разбитая любовь» երգը, «Снега» եւ «Что ж ты натворила» բալադները, տարօրինակ, բայց հիշվող «Ты просто жжёшь» նվիրումը Էլթոնին, գրոտեսկային «Мафия не умирает», Մակս Ֆադեեվի հետ զուգերգը «Орлы или вороны» եւ հանդիսավոր ու մագնիսական «Аминь» երգը: Եվ, իհարկե, «Терминатор» երգը Լեպսը կատարել է ոչ պակաս վառ, քան Շնուրովը:
#«Ինչու՞ ես այդքան լուրջ»: Նվիրիր հարազատներին ու սիրելիներին 2018 թվականի լավագույն օրը: 

Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը կարելի է գնել Մոսկվայում` արտիստի պաշտոնական կայքէջում՝ https://leps_erevan.ticketscloud.org/: Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը` առանց սպասարկման վարձի, վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում (առանց հավելավճարի) եւ առաքվում են անվճար www.ticketmarket.am +374 93 102 102, ինչպես նաեւ հասանելի է Գրիգորի Լեպսի համերգի էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման տարբերակը: