Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-01-2018
Լիոնել Մեսսին չի կարոտում Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վստահ է, որ առանց Նեյմարի թիմն ավելի է ուժեղացել:

Արգենտինացին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախկին թիմակից բրազիլացի Նեյմարի հեռանալը լավ է անդրադարձել «Բարսելոնայի» վրա։ Ըստ Լեո Մեսսիի՝ Նեյմարի հեռանալը փոխել է «Բարսելոնայի» խաղաոճը։

«Նրա հեռանալու պատճառով որակներ կորցրեցինք հարձակման գծում, սակայն դա օգնեց մեզ պաշտպանությունում ավելի ուժեղանալ: Ըստ իս՝ աշխարհում այս պահին «Բարսելոնան» ունի լավագույն կենտրոնը: Այժմ մենք ավելի հավասարակշռված ենք, ինչը մեզ ավելի ուժեղ է դարձնում հատկապես պաշտպանվելիս»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ բրազիլացի Նեյմարը նախորդ ամառ որոշեց դուրս գալ Մեսսիի ստվերից եւ փոխել իր ակումբային կարգավիճակը՝ համալրելով փարիզյան «ՊՍԺ»-ի կազմը: Ֆրանսիական թիմում անցկացրած 24 խաղում բրազիլացին խփել է 26 գնդալ։