Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-01-2018
Տեսակրկնության VAR համակարգը կօգտագործվի Աշխարհի գավաթի խաղերում
Ֆուտբոլի 2018 թվականի Աշխարհի գավաթին նախատեսվում է օգտագործել տեսակրկնության VAR (Video Assistant Referee) համակարգը:

ՖԻՖԱ-ի գլխավոր կոմերցիոն պատասխանատու Ֆիլիպ Լե Ֆոքսն օրերս ասել է, թե ակնհայտ է, որ տեսակրկնության VAR (Video Assistant Referee) համակարգը մեծ առաջընթաց է ապահովում ֆուտբոլում. «Այն կօգտագործվի Աշխարհի գավաթի խաղերում: Շատ կարեւոր է նաև ֆուտբոլում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, քանի որ այն խաղի դատումն ավելի արդար է դարձնում»:

Նշենք, որ համակարգը առաջին անգամ օգտագործվել է 2014 թ.-ի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, երբ կիրառվեցին դարպասի գրավումն արձանագրող համակարգեր: Բայց այժմ տեսակրկնության համակարգը կարող է օգտագործվել, երբ կա «հստակ եւ ակնհայտ սխալ» դարպասի գրավման, տուգանային եւ 11-մետրանոց հարվածների նշանակման, կարմիր քարտերի, ինչպես նաեւ սխալ որոշումների չեղարկման ժամանակ: