Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 01-02-2018
Հնչյունների հետքերով
Կամավորական աշխատանքի անբաժանելի մասն են կազմում տարաբնույթ մշակութային, երաժշտական միջոցառումները, որոնք նոր գույներ եւ երանգներ են ավելացնում մեր` կամավորներիս առանց այն էլ բազմերանգ առօրյային:

Այդպիսի մի միջոցառում էլ կազմակերպվել էր տեղի գրադարաններից մեկում եւ այդ մասին տեղեկացվել էր բոլոր երաժշտասերներին: Միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծնունդին եւ Ամանորին: Սկզբում միջոցառման ժամային գրաֆիկը այնքան էլ հարմար չէր իմ աշխատանքային գրաֆիկի հետ, սակայն, ինչպես ասում են, եթե ինչ որ մեկը քո օգնության կարիքն է զգում, ապա պետք է ճկուն գտնվել եւ փորձել օգնել: 

Այո, այդպիսին է իսկական կամավորը . միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու եւ մանեւրելու անել ավելին,քան պահանջվում է : 

Դե ինչ առաջարկում եմ ձեզ ունկնդրել այս հոգեպարար երաժշտությունը,որին,համոզված եմ,որ ծանոթ եք:

Հավելեմ, որ առանց փորձ անելու ենք կատարել եւ միանգամայն անծանոթ երաժիշտների հետ:

Հուսամ կհավանեք: