Նյութը՝ Շուշանիկ Հակոբյանի
Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի
Տեղադրվել է 14-03-2018
«Ուրարտու»-ն առաջին հաղթանակը տոնեց միջազգային մրցաշարում
Մարտի 12-ից Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվում է մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված բասկետբոլային միջազգային մրցաշար, որին մասնակցում են 4 ակումբներ՝ Թբիլիսիից, Թեհրանից, Մոսկվայից եւ Երեւանից:

Մրցաշարի առաջին խաղում Թբիլիսիի «Հունդայի» ակումբը 106:65 հաշվով առավելության էր հասել Թեհրանի «Արարատի» նկատմամբ, իսկ Հայաստանի «Ա» լիգայի առաջատար «Ուրարտուն» 93:65 հաշվով զիջել էր Մոսկվայի «Գազպրոմին»: 

Արդեն երեկ Երեւանի «Ուրարտուն» տոնել է առաջին հաղթանակը: Թիմը 79:67 հաշվով առավելության է հասել Թեհրանի «Արարատի» նկատմամբ: Օրվա երկրորդ հանդիպումը Մոսկվայի «Գազպրոմի» եւ Թբիլիսիի «Հունդայիի» միջեւ էր, որում հաղթողը մոսկվացիներն էին՝ 79:71: 
 
Այսօր՝ ժամը 17:00-ին, կկայանան «Գազպրոմ»-«Արարատ», իսկ 19:00-ին՝ «Ուրարտու»-«Հունդայի» հանդիպումները:

Մուտքն ազատ է: