Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-03-2018
«Վենոմ» ֆիլմի զարգացումները գաղտնի են պահվում
Կինոքննադատները շարունակում է փնտրել, թե ինչու Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» ֆիլմում ինչու գլխավոր հերոս Էդդի Բրոքը չի հայտնվում սիմբիոտի կերպարանքով։

«Սարդ-մարդը» կոմիքսի հակահերոսներից մեկի՝ Վենոմի մասին պատմող ֆիլմի թրեյլերը, որը ակտիվորեն շրջանառվում է համացանցում, հարուցել կինոքննադատների եւ ֆիլմ սիրողների մոտ ինքնատիպ քննարկում։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչու ներկայացված չէ Էդդի Բրոքի՝ սիմբիոտի կերպարանքը։ Քննարկումներից շատերում «Վենոմ» ֆիլմին անհամբեր սպասողները մտահոգված են, որ հերոսին կարող են տեսնել միայն ֆիլմի վերջում, երբ ծավալվող իրադարձություններից հետո կկազմավորվի սիմբիոտի կերպարանքով Էդդի Բրոքը։

Ամբողջ ֆիլմի ընթացքում այլմոլորակային ծագում ունեցող նյութը կհայտնվի միայն Էդդի Բրոքի երակներում, սակայն մինչեւ ֆիլմի վերջը կերպարանք չի ստանա։ Ֆիլմի թիզերում, որը եւս մեծ տարածում է գտել, սիմբիոտի կերպարանքը ներկայացված չէ, ինչը էլ ավելի «գաղտնի» է դարձնում «Վենոմ»-ին, որը կերպարը մարմնավորած Թոմ Հարդիին ոչ մեկը նկարահանումներին չի տեսել Վենոմին բնորոշ կերպարանքով։

Որոշ պնդումների համաձայն՝ ֆիլմում կարող է հայտնվել նաեւ դպրոցական Պիտեր Պարկերը՝ սարդ-մարդը։ «Վենոմ» ֆիլմի ստեղծագործական թիմը շարունակում է չպատասխանել այսօրինակ տասնյակ պնդումների եւ քննարկումների՝ թույլ տալով «գաղտնիության քողով» ծածկվի ֆիլմը։ 

Հատկանշական է, որ առաջին կոնտակտը այլմոլորակային ծագում ունեցող նյութի հետ ունեցել է հենց Պիտեր Պարկերը, այնպես որ այս տարբերակը չարժե ամբողջությամբ բացառել, չնայած այդ դեպքում պետք է որոշակի բացատրություններ տրվեին, թե ով կմարմնավորի սարդ-մարդուն։ Ու մինչեւ հանդիսատեսը սպասում է «Վենոմ»-ի պրեմիերային, համացանցում մեկ ամիս առաջ հայտնված թիզերը շարունակվում է տարածվել՝ դիտումների քանակը հասցնելով շուրջ 16 մլն։

«Վենոմ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարի հոկտեմբերին։