Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 10-04-2018
Առաջին Armenian Blockchein Forum համաժողովը Հայաստանում
Ապրիլի 22-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանում առաջին Հայկական բլոկչեյն միջազգային համաժողովը (Armenian Blockchein Forum), որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից:

Հայկական բլոկչեյն համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների եւ գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիայի ներդրման եւ օգտագործման հետ կապված թեմաներն օրեցօր դառնում են էլ ավելի արդիական, ինչն իր ազդեցությունն ունի գործունեության բացարձակ բոլոր ոլորտներում»: 

Հայկական բլոկչեյն համաժողովը բաղկացած է 3 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների եւ ICO-նախագծերի վրա ազդեցությանը: 

Համաժողովի շրջանակում տեղի կունենան 12 կրթական դասընթացներ՝ մաստեր կլասեր այն ուսանողների եւ գործարարների համար, ովքեր նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով: 

Համաժողովի շրջանակում առաջին անգամ Երեւանում կանցկացվի Roadshow ICO ընկերությունների համար, որին արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ եւ այլն: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ ԱՄՆ դոլարը: 

15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողներին ներկայացնելու հնարավորություն կստանան: 

Առավելագույն բիզնես արդյունքն ապահովելու նպատակով ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլեւ ֆոնդերի հետ անհատական բանակցություններ կազմակերպելու, ինչպես նաեւ VIP-հյուրերի եւ ներդրողների փակ երեկույթին մասնակցելու հնարավորություն կունենան:

Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են.

Dirk Ahlborn (Hyperloop Transportation Technologies Inc., գլխավոր գործադիր տնօրեն)
Walter Komarek (Circle.one-ի գլխավոր գործադիր տնօրեն, համահիմնադիր, արհեստավարժ ներդրող, Ավստրիա),
Bryant Nielson (The Blockchain Academy Inc., CapitalWave Inc., ՆՅ, ԱՄՆ), 
Ben Banerjee (Swiss Impact Investment Association, Զուգ, Շվեյցարիա),
Simon Choi (Acme Ardent Consultancy Limited հիմնադիր գործընկեր, Չինաստան),
Reinhard Berger (Հրեշտակ-ներդրող, խորհրդատու Bcharity-ում, ԱՄԷ), 
Sergei Sergienko (ChronоBank, Ավստրալիա), 
Valentine Preobrajensky (LATOKEN platform-ում համահիմնադիր, Ռուսաստան),
Vlad Martynov (Ethereum Center of Competences, Ռուսաստան), 
Alexander Shulgin (վիզիոներ, ներդրող Hyperloop-ում, Bitfury-ում, մասնագիտացում նոր մեդիաների, խաղերի եւ ժամանցային ոլորտի ներդրումներում),
Reuben Godfrey (Blockchain Association of Ireland-ի, Ireland's Crypto Coast-ի համահիմնադիր, խորհրդատու VRT.world-ում, Իռլանդիա), 
Leon Katsnelson (Serial technologies entrepreneurs, IBM evangelist, Կանադա),
Vladimir Smerkis (TokenFund, Ռուսաստան):

Համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է լինելու բլոկչեյնի զարգացման ռազմավարությունը Հայաստանում եւ այն երկրներում, որոնք նոր տեխնոլոգիաների շնորհիվ իրական առաջընթաց գրանցելու եւ ամուր տնտեսություն կառուցելու հնարավորություն են ստանում: 
Հիմնական սեսիաներից կլինի «Տեխնոլոգիական հարթակների մրցապայքարը», որին կմասնակցեն ամենատարածված պլատֆորմային լուծումների մշակողները՝ Ethereum, NEM, Hyperledger եւ այլք: 

Համաժողովի մասնակիցների էլեկտրոնային գրանցումը համաժողովի կայքում՝ https://abf.am/event/
Անցկացման օրը եւ վայրը՝ 2018 թվականի ապրիլի 22, Հայաստան, ք. Երեւան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հալաբյան 16:
Գրանցման սկիզբը՝ ժամը 9:00:
Կոնտակտային ինֆորմացիա՝ press@abf.am, +374 41872126 Անաստասիա Տյուրինա, ծրագրային տնօրեն: