Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 16-04-2018
ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնում են Կայուն զարգացման նպատակների մասին քարոզարշավներ
Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել են ՄԱԿ-ի կողմից 2015 թ.-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ) վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին:
Ակումբները, կարեւորելով դրանց լուսաբանումը եւ երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ նախաձեռնություններ, որոնց շրջանակում Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ եւ Այգեհովիտ համայնքների դպրոցներում կազմակերպեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ եւ գործնական վարժություններ:  

Երեխաները իրազեկվեցին ԿԶՆ-ների մասին, որ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ձգտելու են վերացնել սովը, աղքատությունը, համախմբելու են ուժերը՝ որակյալ կրթության, բավարար սնուցման ու մաքուր ջրի, համընդհանուր առողջության ու ժամանակակից էներգիայի հասանելիության ապահովման, անհավասարության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ համամոլորակային խաղաղության հասնելու նպատակով: 

Գործնական խաղ-վարժությունների միջոցով երեխաները ցույց էին տալիս, թե որ նպատակին հասնելու համար ինչպիսի ջանքեր պետք է գործադրվեն պետությունների կողմից, ինչպես նաեւ հենց երեխաները կազմեցին գործողությունների պլաններ: 

Հավելենք նաեւ, որ ԿԶՆ-ների հանրային լուսաբանման քարոզարշավներ են իրականացվել նաեւ Շիրակ եւ Գեղարքունիք մարզերի ԻՄՓԱՔԹ ակումբների կողմից: