Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 17-04-2018
ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը Իջևան քաղաքում
Ս. թ. ապրիլի 18-ին Իջևան քաղաքի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման արարողությունը: Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի համերգային ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 4 ին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն փորձագիտական գնահատման և sms հաղորդագրության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Տավուշի մարզի Իջևան քաղաքը:

«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից, և նրա նպատակներն են Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը,  երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ ու գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղերում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը։