Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Եվրատեսիլ մրցույթի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 09-05-2018
Սեւակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչ
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ Սեւակ Խանաղյանը չանցավ հեղինակավոր ստուգատեսի եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որն անցկացվեց մայիսի 8-ին: Խանաղյանը հանդես եկավ 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր ներկայանում ամբողջությամբ հայալեզու երգով: 

Եզրափակիչ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան ներկայացնող արտիստները: 

Նշենք, որ մրցույթն անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Կիսաեզրափակիչը հայաստանյան հեռուստատեսությամբ մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանը եւ Ավետ Բարսեղյանը: Հավելենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Սեւակի ելույթի տեսագրությունը՝ հետեւյալ հղումով՝