Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
Պրեմիերա. Հարութ Բալյան եւ Սիլվա Հակոբյան՝ «Քեզ գտա»
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երեւանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաեւ բազմաթիվ նոր երգեր:

Արտիստը, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին անցկացվելիք համերգային շոուին:

Հարութ Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն եւ DJ Sammy Flash-ը: Երեկոյին հրավիրելու է նաեւ Նունե Եսայանին: Բոլոր ելույթները կուղղորդվեն շքեղ լուսային շոուով եւ կենդանի նվագակցությամբ:

Հավելենք, որ համերգի կազմակերպիչներն են «YEGHOYAN Production»-ը եւ «HB productions»-ը:

Հ.Գ.: Մայիսի 13-ին կայացել է Հարութ Բալյանի եւ Սիլվա Հակոբյանի «Քեզ գտա» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: