Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 15-05-2018
Ոգեշնչվելով ԵՄ դրոշով
Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ազդարարեց մայիսի 12-ին:

Մեկնարկը նշանավորվեց հատուկ այդ առիթով Նորաձեւության ու դիզայնի պալատի 16 երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների կողմից ստեղծված հագուստի հավաքածուների ցուցադրությամբ: Այս անգամ նրանց հավաքածուների ոգեշնչման աղբյուրը Եվրոպական միության խորհրդանիշներից մեկն էր՝ դրոշը: 



Հայաստանում ստեղծագործական ոլորտներն ունեն երկրի խոշորագույն ներդրումային ոլորտներից մեկը դառնալու մեծ ներուժ: Նորաձեւությունն այդ տեսանկյունից ամենախոստումնալից ուղղություններից է: 

Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շնորհիվ «Ազդեցության գործարար ակումբ»-ի եւ Նորաձեւության եւ դիզայնի պալատի միավորմամբ 2018 թ. փետրվարին ստեղծվել է «Նորաձեւության ու դիզայնի բիզնես ակումբը»: Այն միավորում է ավելի քան 60 անհատ դիզայներների, որոնք Հայաստանում առաջին անգամ ստեղծել են նորաձեւության ու դիզայնի ոլորտի համատեղ հարթակ եւ նպատակ ունեն ավելի շատ գիտելիքներ եւ բիզնես հմտություններ փոխանցել դիզայնի ու նորաձեւության ոլորտին։



Գեղեցիկ զգեստներ, հետաքրքիր մտքեր. այդ ամենը՝ ԵՄ գույներով։ Մինչ միջոցառման մեկնարկը ԵՄ դեսպանն անդրադարձավ այն միջոցառումներին, որոնք դեռ առջեւոմ են. «Այս տարի Եվրոպային նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքում՝ Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում եւ Եղեգնաձորում»։

Դրանք կմեկնարկեն մայիսի 12-ից, իսկ հունիսի 2-ին կամփոփվեն Երեւանում»: