Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 22-05-2018
Հանդիպում երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ
2018 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի կունենա հանդիպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երիտասարդական քաղաքականության պետական կառավարման լիազոր մարմնի և հասարակական կազմակերպությունների համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, առավել արդյունավետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: 

Հանդիպմանը մասնակցել ցանկացողները պետք  է մինչև ս. թ. մայիսի 25-ը ներառյալ  ներկայացնեն մասնակցության էլեկտրոնային հայտը:

Հանդիպման օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: