Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-06-2018
Կայացավ Հարութ Բալյանի շքեղ մենահամերգը
Լուսային շլացուցիչ էֆեկտներ, խելահեղ պարեր, պարային երգեր, հուզառատ կատարումներ, ջերմ եւ բարձր տրամադրություն…

Ահա հունիսի 15-ին այդպիսի իրավիճակ էր տիրում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մեղավորն» էլ ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանն էր: 

Համերգային երեկոյի ընթացքում նա ներկայացրեց արդեն իսկ սիրված, ինչպես նաեւ նոր երգեր: 

«Բարի երեկո, Հայաստա՛ն,- բուռն ծափերի ներքո բեմ բարձրանալով՝ ասաց երգիչը,- ես շատ ուրախ եմ, նաեւ մի փոքր հուզված: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ձեր ժամանակից տրամադրել եք այս համերգին ներկա գտնվելու համար: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր եկել են Ռուսաստանից, Սիրիայից, եվրոպական երկրներից, Լոս Անջելեսից: Իսկապես լավ համերգային ծրագիր է ձեզ սպասում: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ձեր բարձր տրամադրությունը մինչեւ համերգի ավարտ տասնապատկվի»:

Համերգային ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան հատուկ հյուրեր՝ Սուպեր Սաքոն, DJ Sammy Flash-ը, Սիլվա Հակոբյանը: Համերգի կազմակերպիչներն էին «YEGHOYAN Production»-ը եւ «HB productions»-ը:

Պատկերասրահ՝ Հարութ Բալյանի մենահամերգը