Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2018
Արմեն Ահարոնյան եւ ընկերներ…
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայտնի դաշնակահար, ամերիկահայ Արմեն Ահարոնյանի համերգը:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը համերգի մեկնարկից առաջ հաճելի եւ դրական պահեր խոստացավ հանդիսատեսին՝ նշելով, որ օրվա «մեղավորը» բացառիկ երաժիշտ է, ում նվագակցությունը ծավալ է ստեղծում, այլ ոչ թե մակերես: 

Արմեն Ահարոնյանը մեծ ուրախությամբ փաստեց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ հաճույք է ստանում՝ Հայաստան այցելելով եւ համերգով հանդես գալով. «1980 թ.-ից մեկնել էի ԱՄՆ, սակայն 36 տարի հետո վերադարձա, տուն գնեցի այստեղ: Ամեն տարի այցելում եմ Հայաստան: Հայաստանը հրաշք երկիր է, նման չէ ոչ մի երկրի: Տեսածս 40 երկրներից ամենաչքնաղը հենց Հայաստանն է»: 

Երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակային իմպրովիզացիաներ՝ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների թեմաներով: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու «Առավոտյան արարողություններ» (Morning ritual), «Очи черные» երգի բանաձեւը» (The formula of «Очи черные» song), «Սյուիտ Գերշվինի թեմաներով» (Suite on themes of Gershwin), «Կոնստանտին Օրբելյանի երանգապնակը» (The color palette of Costantin Orbelian), «Հիշելով Արտեմի Այվազյանին» (Reminicences about Artemi Atvayan) եւ այլն: 

Ելույթ ունեցան Զարուհի Բաբայանը, Արթուր Իսպիրյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Սոնա Ռուբենյանը, Սուսաննա Գեւորգյանը:

Պատկերասրահ՝ 
«Արմեն Ահարոնյան եւ ընկերներ…». համերգ