Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-07-2018
Կինոամառ՝ «Մոսկվա» կինթատրոնում. կինոպրեմիերաներ
Այս ամառ «Մոսկվա» կինթատրոնը խոստանում է նոր շունչ բերել: Հուլիս-օգոստոս ամիսներին կինոթատրոնում կլինի երկար սպասված ֆիլմերի պրեմիերաների տարափ։
Eritasard.am-ը ձեզ է ներկայացնում ամառվա պրեմիերաները:

«Զոյի»
 
Գիտաֆանտաստիկ մելոդրաման պատմում է 2 գիտնականների մասին, ովքեր փորձում են ստեղծել նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա սիրային հարաբերությունները դարձնել կատարյալ յուրաքանչյուր զույգի համար։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ նորագույն տեխնոլոգիայի ազդեցությունն ավելի հզոր է, քան նախապես հաշվարկաված էր։


«Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» 
 
Իթան Հանթը իր թմի հետ պետք կատարի անհնարինը, երբ նոր առաջադրանքը պլանավորածի պես չի ընթանում:


«Երկնաքեր» 

Աշխարհի ամենաբարձր և տեխնոլոգիապես ամենահագեցած երկնաքերը դառնում է արհավիրքների ամենակրակոտ կենտրոնը: Միայն նախկին ԱԱԾ-ի գործակալ, իսկ այժմ` անվտանգության մասնագետ Ուիլլ Ֆորդը կարող է փրկել երկինք հասնող ուղղահայաց քաղաքը։

 

«Հրեշներն արձակուրդում 3» 
 
Այս անգամ Հրեշը իր ընկերների հետ ուղևորվում է մի շքեղ ճամփորդության: Այստեղ նրանց սպասվում են բազում զվարճանքներ: Անսպասելիորեն Հրեշը սիրահարվում է նավատորմի գեղեցկուհի կապիտան Էրիկային: Շուտով Հրեշի Մեվիս անունով աղջնակը հասկանում է, որ իրենց ուղևորությունը կարող է վերածվել մղձավանջի. չէ որ Էրիկային հայտնի է այնպիսի գաղտնիք, որը կարող է բոլոր հրեշների գոյությունը վտանգել:

 

«Միլիարդատերերի ակումբը» 
 
1980-ականների սկիզբ, Լոս-Անջելես։ Մի խումբ հարուստ երիտասարդներ իրականացնում են խարդախություն, որը մահացու վերջաբան է ունենում։

 

«Փորձիր հասնել» 
 
Հաջողակ բիզնեսմեն, եսասեր և ինքնահավան երիտասարդ Ջոսելին, ով պատրաստ է ամեն ինչի, փորձում է գրավել վայելչակազմ գեղեղկուհի Ջուլիին, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։