Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 06-07-2018
Հայաստանում նշեցին Սահմանադրության օրը
Հուլիսի 5-ին Հայաստանում նշեցին Սահմանադրության օրը: Մեր երկրում Սահմանադրությունն առաջին անգամ ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, երբ երկրում իշխող կուսակցությունը Հայոց համազգային շարժումն էր։



Հենց այդ կուսակցության մշակած հիմնական օրենքի նախագիծն էլ դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Եվ այդպիսով, ստեղծվեց անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը ։

Հուլիսի 5-ին ՀՀ սահմանադրության եւ պետական խորհրդանշանների տոնական օրվա առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն էր, որը արարողակարգային կերպով գլխավորեցին տարբեր նվագախմբեր, ուղեկցող մոտոցիկլավարներ, զինվորական վաշտ, «Երեւանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, դրոշակակիրներ, ուղղաթիռ, որից ամրացված կլինի եռագույնը: 



Տոնական քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ Ոստիկանության նվագախումբը եւ արարողակարգային վաշտը, որոնց հաջորդեցին ՀՀ մարզերի եւ Երեւանի վարչական շրջանները ներկայացնող պարային խմբերի եւ նվագախմբերի ելույթները, ներկայացվեցին ազգագրական պարային համարներ: 

Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով վերադարձ Ազատության հրապարակ (3 կմ).ահա այսպիսին է ավանդական դարձած տոնական քայլերթի ընթացքը: 



ՀՀ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ կազմակերվեց նաեւ հեծանվաշքերթ: Հանդիպման վայրը Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկն էր: 

Նշենք, որ միջոցառումներին մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ: