Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 14-07-2018
Տեղի ունեցավ «Երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը
2018թ. հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնի՝ «Երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

Ներկայացվեց կենտրոնի ստեղծման նպատակները, գործունեության ուղղությունները, թիրախային խմբերը, երիտասարդներին, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ընձեռվող հնարավորությունները։

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց շրջայց կենտրոնում եւ հյուրասիրություն։



Պատկերասրահ՝ «Երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը