Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-07-2018
Երեւանի ձմերուկի 6-րդ փառատոն.ձմերուկի տոն՝ Կարապի լճում
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց բազմաթիվ երեւանցիների եւ զբոսաշրջիկների կողմից սիրված եւ սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի եւ մասնակիցների համար կազմակերպվեց հաճելի ու հետաքրքրական ժամանց: Մեկնարկը տրվեց շքերթ-դիմակահանդեսով: Այնուհետեւ տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Անցկացվեցին նաեւ մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր եւ այլն:

Փառատոնին մասնակցում էր նաեւ «Տաթեւ» գիտակրթական համալիրի «Մանանա» ուսումնական կենտրոնը: «Մանանա» ուսումնական կենտրոնի զարգացման ծրագրերի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ժաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կենտրոնը միջոցառմանը պատրաստվելիս ոգեշնչվել է Երեւանի 2800-ամյակով: 

«Մենք ձմերուկները պատրաստեցինք Երեւանի սիմվոլներով, Երեւանի զինանշանով, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով եւ այլն: Փորձել ենք նաեւ տարբեր մրգերով ստանալ կարմիր-կապույտ-ծիրանագույն երանգները: Նաեւ ծաղկային կոմպոզիցիաներ ենք արել»,- նշեց Ժաննա Հարությունյանը: 

Պատկերասրահ՝ Ձմերուկի փառատոն - 2018