Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 24-07-2018
Միացե՛ք քայլերթին եւ հեծանվաերթին
Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է քայլերթ եւ հեծանվաերթ, որի նպատակն է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը եւ հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։

Երթը մեկնարկելու է օգոստոսի 11-ին ժամը 15։30-ին Շառլ Անզնավուրի անվան հրապարակից եւ ավարտվելու է թատերական հրապարակում։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են եւ ունեն հեծանիվներ, կարող են միանալ հեծանվաերթին:

Եթե չունեք հեծանիվ, սիրով հրավիրում ենք միանալու քայլերթին:

Բարձր տրամադրությունը, գունեղ երիտասարդական ոգին ու հաճելի երաժշտությունը երաշխավորվում են։

Շտապեք լրացնել դիմում-հայտը եւ դառնալ այդ գեղեցիկ օրվա մասնակիցներից մեկը:

Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 5-ը, մինչեւ 18։00-ն։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից):